Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Լեզու էլ չեն հասկանում, որ բան բացատրես

Լեզու էլ չեն հասկանում, որ բան բացատրես
04.02.2026 | 18:47

Դուք գիտեի՞ք, որ Հնդկաստանի ժամը մեզնից մեկուկես ժամ առաջ ա։ Մի ժամ չէ, երկուս չէ, այլ հենց մեկուկես։ Ժամային գոտիների ժարգոնով դա կոչվում ա օլոմբա։

Դա համարյա նույնն ա, ինչ Հնդկաստանում ուղիղ անկյունը ոչ թե 90 աստիճան լինի, այլ 115, ու խաչմերուկից աջ թեքվելով՝ գնաս-գնաս ու հաքնես շենքին։ Կամ էլ կշեռքը ամեն կշռվողին ութ ու կես կիլո ավել ցույց տա։

Ինչի՞, է՛լի, ինչի՞...

Բայց ես զգում էի։ Էդ հնդիկ տղերքը ինչքան ինձ առաքում են բերում, միշտ մի մուտք ավել են գնում, էդ իրանց գնդիգլորը թողում են պուլպուլակի ու ծառի արանքը, բարձրանում են հինգերորդ հարկ, հետո իջնում են, նոր նորմալ՝ Երևանի չափման միավորներով, մտնում են իմ մուտք։ Ու միշտ կես ժամ ուշ են գալիս։ Դե, ժամային նոստալգիա ունեն։

Լեզու էլ չեն հասկանում, որ բան բացատրես. ոչ հայերեն գիտեն, ոչ ռուսերեն, անգլերենն էլ՝ վա՛յ էդ իմանալուն, չիմանային, ավելի հեշտ կլիներ հետները խոսալ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ